Biography

Papag Aloyan was born in the city of Kirovakan (Vanadzor), Armenia in 1951. In 1973 he

graduated from the Art Department of Yerevan State Pedagogical Institute. Since 1975 Papag Aloyan has taken part in a number of international, union, republican and city exhibitions. He had personal exhibitions in Vanadzor, Armenia (1984; 2001), Yerevan, Armenia (1988) and Paris, France (1992).

In 1991 P.Aloyan was admitted to the Artists’ Union of the former USSR and since 1996 has been a member of Artists’ Union of Armenia. Since 1996 he has been the executive manager of Vanadzor Sector of Artists’ Union of Armenia. Since 2001 he has been working as director of Fine Art Museum of Vanadzor.

From 1986-2001 he worked as an art teacher as well as Deputy Director of Vanadzor branch of the Aesthetic Center of Armenia. Several of his students have had great success in different republican and international exhibitions and competitions.

Papag Aloyan is also the author of the Khachkar-monument (cross-stone) “To the Eternal Memory of Armenian Innocent Victims” erected in the town of Adler, Russia. He has greatly contributed to the work of Armenian community of Russia.

  • In 2001 P. Aloyan published a book of poems called ”Antegh”.
  • In 2011, on his 60th anniversary, Papag Aloyan released a catalogue, which includes several paintings, graphic art works, as well as poems and dicta representing different stages of his creative activity.
  • In 2011 Papag Aloyan received a Gold Medal from the Ministry of Culture of Armenia.
  • In 2011 he became member of International Informatization Academy (Montreal, Canada).
  • In 2013 Papag Aloyan was elected head of the Lori branch of Artists’ Union of Armenia.

Papag Aloyan’s works can be found in many art collections in different countries of the world.

Биография

Папаг Алоян (АЛПА)  

Живописец, поэт Папаг Алоян (АЛПА)  один из тех искусствоведов в стране, кто около 40 лет всю свою педагогическую  деятельность, творчество и руководительскую должность перевоплотил в своеобразную преданность - служа республике как искусствовед и хранитель ценностей.

С 1975 года принимал участие в Международных, всесоюзных, республиканских выставках.

Имея яркую индивидуальность, Папаг  Алоян доказал, что в Лорийском регионе живет и созидает талантливый живописец, воспевающий свой красочный край.

В его холстах ( пейзажи, натюрморты, портреты и т.д)  существенные признаки воскрешают с внутренним вдохновением и со стихийний силой,  обогащенный цветными легкими тонами.

Вклад художника достойно оценивается высшими инстанциями – грамотами, дипломами, благодарственными грамотами, а в июне 2011 г. Папаг Алоян был выбран действительным членом Международной академии информатизации (Монреаль), и по сей день он продолжает свою творческую и общественно-педагогическую плодотворную деятельность.

Важно иметь собственное лицо, еще важнее – сохранить его беспорочность

  Папаг Суренович Алоян родился в 1951 году г.Кировакан (ныне Ванадзор)

1964-1967 гг. Учился и окончил Кироваканскую художественную школу им. Ст. Агаджаняна  .

1972 г. Окончил Ереванский педагогический институт им. Х. Абовяна, факультет культуры и эстетики, отдел живописи.

1985-2001 гг. Работал в Ванадзорском филиале Национального эстетического центра Армении как учитель изобразительного искусства, а позднее – заместителем директора.

С 2001 г. - директор Музея изобразительных искусств  г. Ванадзора.

С 1996 г.- назначен ответственным секретарем Союза художников Армении Ванадзорского филиала.

С 2013 г.-  Председатель отдела <<Лори>>  Союза художников Армении.

С 1975 г. - Участвует в международных и межреспубликанских  выставках.

С 1987 г.- член Союза художников СССР.

С 1991 г. – член Союза художников РА.

                                      Персональные выставки

1984 г. Октябрь – Кировакан, Армения

1988 г. Май – Ереван, Армения

1992 г. Октябрь – Париж, Франция

2001 г. Май – Ванадзор, РА

2011 г. Октябрь – Ванадзор, РА

2011 г. Июнь –член Международной  Академии информатизации (Монреаль).

2011 г - < <Золотая медаль>>Министерство культуры РА

Его  многочисленные живописные работы дополняют многие коллекции в разных странах мира.

Կենսագրություն

Փափագ Ալոյան (ԱԼՓԱ

 

Ծնվել է 1951թ -ի փետրվարի 28 -ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 

1967 թ. ավարտել է Կիրովականի Ստ. Աղաջանյանի անվան նկարչական դպրոցը։ 

1972 թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի գեղանկարչության բաժինը։

1985 - 2001 թթ. աշխատել է Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում` որպես կերպարվեստի ուսուցիչ-խմբավար, այնուհետև` փոխտնօրեն։

2001 թվականից Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենն է։

1996 - 2013 թՀայաստանի նկարիչների միության Վանաձորի նկարիչների բաժանմունքի պատասխանատու քարտուղար։

2013 թվականից Հայաստանի նկարիչների միության Լոռու մարզի նկարիչների բաժանմունքի նախագահն է։

1975 թ.-ից մասնակցում է միջազգային, միութենական, հանրապետական և համաքաղաքային ցուցահանդեսների։

Մշակութային գործունեություն

Գեղանկարիչ-բանաստեղծ Փափագ Ալոյանն իր շուրջ 40 տարվա մանկավարժական գործունեությունը, ստեղծագործելը, պաշտոնավարելը, վեր է ածել յուրօրինակ նվիրումի` հանրապետությանը ծառայելով որպես գեղագետ ու լավագույն արժեքների պահպանման, զարգացման գործի անդավաճան նվիրյալ։ 1972թ. Ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի գեղանկարչական բաժինը՝ Փ. Ալոյանը մանկավարժական գործունեություն է սկսում Վանաձորի հանրակրթական ոլորտում և1995 թ. դառնում Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր անդամներից ու գեղարվեստի առաջին ուսուցիչներից մեկը։ 1975թ. -ից ի վեր, մասնակցելով միջազգային, միութենական, հանրապետական ցուցահանդեսների, բազմիցս ունենալով իր անհատականը, Փ. Ալոյանը փաստեց, որ Լոռու բնաշխարհում ապրում և ստեղծագործում է հայրենի եզերքն իր գունաշխարհով գովերգող բարձրարվեստ գեղանկարիչ։ Նրա կտավներում (բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ և այլն) էական հատկանիշները հառնում են ներքին ոգեղենությամբ ու տարերքի ուժգնությամբ՝ համեմվելով, որքան էլ զարմանալի է, գունային մեղմ տոներով, համանվագ ինքնալրացմամբ։

1990թ. հեղինակելով Ռուսաստանի Ադլեր քաղաքում տեղադրված «Հայոց անմեղ զոհերի անմար հիշատակին» խաչքար-հուշարձանը, նպաստում է հայ համայնքի գործունեությանը, հատկապես հայեցի կրթության ու դաստիարակության բնագավառում։

 Նրա ստեղծագործական և աշխատանքային ակտիվ գործունեության արդյունքում կազմակերպվեցին բազմաթիվ խմբային և անհատական ցուցահանդեսներ՝ արվեստասերներին հաղորդակից դարձնելով ոչ միայն տեղի, այլև մայրաքաղաքի, շրջանների, սփյուռքի նկարիչների գործերին։ 2001թ. Հրատարակված «Անթեղ» բանաստեղծությունների ժողովածուն փաստեց, որ ի դեմս Փ. Ալոյանի ունենք նաև գողտրիկ բանաստեղծությունների հեղինակի։ Արվեստագետի ավանդը մինչև այժմ գնահատվել է տարբեր ատյաններից շնորհված պատվոգրերով, դիպլոմներով, շնորհակալագրերով, իսկ 2011թ. Հունիսին Փափագ Ալոյանն ընտրվեց Միջազգային Ինֆորմատիզացիայի ակադեմիայի իսկական անդամ (Մոնրեալ)։ Այսօր էլ նա լի է ստեղծագործելու և հասարակական մանկավարժական գործունեությամբ իր բեղմնավոր աշխատանքը շարունակելու ավյունով։ Նրա բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ լրացնում են աշխարհի տարբեր երկրների հավաքածուները։

Ալբոմներ և գրքույկներ

  • 2001 թ. հրատարակվել է նրա «Անթեղ» բանաստեղծությունների գրքույկը։
  • 2011 թ. նկարչի 60 -ամյակի կապակցությամբ հրատարակվել է ալբոմ, ուր զետեղված են հեղինակի ստեղծագործական գործունեության տարբեր ժամանակների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, բանաստեղծություններ ու ասույթներ։

Նրա բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ լրացնում են աշխարհի տարբեր երկրների հավաքածուները։

ՓԱՓԱԳ ԱԼՈՅԱՆ

ԱԼՓԱ